Մոսկովյան դերբիում ԲԿՄԱ-ից 0:4 հաշվով կրած խայտառակ պարտությունից հետո ազգությամբ թուրք մարզիչ Մուրադ Յակինի գլխավորած «Սպարտակը» ևս մեկ անգամ ճաշակեց պարտության դառնությունը. այս անգամ «ՈՒֆայից», որը հաղթեց 2:1 հաշվով, և որի հաղթանակում մեծ դեր ունեցավ Դավիթ Յուրչենկոն, ով հավակնում է դառնալու Հայաստանի ազգայինի դարպասապահ: Այս պարտությամբ երկրի իննակի չեմպիոնը վերջնականապես կորցրեց Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու աղոտ հույսերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ